կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-22 10:05
Քաղաքական

Փոփոխություններ` նաև ԱԱԽ կառույցի և ԿԸՀ համակարգերում. «Իրատես»

Փոփոխություններ` նաև ԱԱԽ կառույցի և ԿԸՀ համակարգերում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կառավարության կառուցվածքի փոփոխությանը զուգընթաց առաջիկայում լուրջ փոփոխություններ տեղի կունենան նաեւ ոստիկանությունում, այդ թվում եւ ԱԱԽ կառույցի եւ ԿԸՀ համակարգերում: Որոշ տեղեկություններով` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առժամանակ հետո հրաժեշտ կտա իր պաշտոնին եւ, որքան էլ պարադոքսալ, կփոխարինի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին. վերջինս կմնա անգործ:
 
«Մավրն իր գործը արեց, մավրը պետք է հեռանա. չնայած հեղափոխական Հայաստանում առաջին պաշտոնյան, որ պետք է լքեր իր պոստը, հենց Տիգրան Մուկուչյանը պետք է լիներ` ելնելով այն պարզ տրամաբանությունից, որ հին ընտրական համակարգով ու «հաշվողով» չէր կարելի ընտրության նոր որակ ունենալ` հին տիկի ու գինու հայտնի ասույթին հավատարիմ»,- ասաց իշխանական մեր աղբյուրը»:
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: