|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ա. Աղաբեկյանը քաղաքացի Մ.-ից խոշոր չափի կաշառք է պահանջել, վերջինիս` ժամկետային զինծառայության մեջ գտնվող որդուն գողություն կատարելու համար ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:
Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանի ցուցումով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը: