Փոխարժեքներ
28 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Երեւանի արտաքին տեսքը վերջին շրջանում շատերին է մտահոգում. մեծն Թամանյանի նախագծից շեղումները շարունակում են թափ առնել:
Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը եւ մշակութաբան Հենրիկ Գարուկյանը կողմ են քաղաքում տեղի ունեցող փոփոխություններին` շինարարություններին, առեւտրականների բացօթյա գործունեությունը կասեցնելուն եւ այլն:
Ավելին, ըստ Իգիթյանի, շատ հայ ճարտարապետներ այսօր թյուրիմացության մեջ են գցում լրագրողներին եւ հանրությանը` ասելով, թե Օղակաձեւ զբոսայգու տեսքը խաթարում են սրճարանները: Իգիթյանի խոսքով` այգու տեսքը եւ Օղակաձեւ այգու թամանյանական գաղափարը հենց նույն ճարտարապետներն են խաթարել` ԽՍՀՄ-ի օրոք արգելք չդնելով արվեստի աշխատողների համար բնակելի շենքի կառուցման նախագծին:
«Ես բնակելի շենքին դեմ չեմ, բայց հենց դրանով խաթարվեց Թամանյանի գաղափարը»,- ասաց Իգիթյանը:
Գարուկյանը նշեց, որ համաձայն է այն մտքի հետ, որ Երեւանն «էլ էն չէ», քանի որ մարդկանցով է քաղաքը քաղաք, ուստի` մարդիկ են սխալ ապրել:
«Քաղաքի հետ լավ չենք վարվում, եւ ինչ-որ աղբ է շարունակ լցվում քաղաք: Այգիներում պետք է կապիտալ շինություններ չլինեն, այլ լինեն տաղավարային սրճարաններ, իսկ մենք ինչ ենք տեսնում` թույլտվությունը ստանում են ու կառուցում` ինչ ուզում են»,- ասաց Գարուկյանը: