| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-02-22 04:58
            14 տարի առաջ - 2011-02-22 04:58  
         
                
            Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե փետրվարի 20-ին հայկական զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմին պատճառելով կորուստներ:
Այդ կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հայտնում է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն` հենց Ադրբեջանի զինված ուժերն են փետրվարի 20-ին բազմիցս խախտել հրադադարի ռեժիմը:
«Ադրբեջանական լրատվամիջոցներում ադրբեջանական բանակի բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները կարող են հետևանք լինել ինչպես իրենց բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների ու ինքնախեղումների, այնպես էլ այդ կորուստների մի մասը կարող է հետևանք լինել ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն գործողությունների: Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմը սադրանքը դարձրել է առօրյա գործելակերպ, հնարավոր է նաև, որ կորուստների մասին բազմաթիվ հրապարակումներով Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հետագա սադրանքների համար: Հայկական զինված ուժերը շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը»,- նշում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը: