Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ադրբեջանը կեղծ արտահոսք է կազմակերպել առ այն, որ Հայաստանը Ֆրանսիայի ու արտատարածաշրջանային այլ ուժերի հետ Ադրբեջանի դեմ ագրեսիա է նախապատրաստում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը փորձում է պնդել, թե Հայաստանի այդ նախապատրաստությունն արտահայտվում է վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներով, որոնց մասին Ադրբեջանը կեղծ տեղեկություններ էր տարածել, ինչպես նաև սահմանային ուղղություններից մեկում հայկական ԱԹՍ-ի հետ կապված համապատասխան ինֆորմացիայի տարածմամբ։
«Իրականում, շատ ակնհայտ է, որ ադրբեջանական այս տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, բայց սա խնդրահարույց է մեկ այլ հանգամանքով, տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը գործողություններ իրականացնելու որոշակի նախապատրաստություն է տեսնում ու, ի սկզբանե, փորձում է որպես ագրեսոր ճանաչել Հայաստանին, որպեսզի հետագայում իր գործողությունները որակի՝ կանխարգելիչ կամ զսպիչ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով ․«Այս իրավիճակում չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կարող է գնալ որոշակի սադրանքների ու այդ ճանապարհին փորձելու է ողջ պատասխանատվությունն ուղղել Հայաստանի ուղղությամբ»,- նշեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։