կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-12 23:03
Առանց Կատեգորիա

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Արդյո՞ք տեղյակ չէ

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Արդյո՞ք տեղյակ չէ

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչ Շահեն Հայրապետյանն Արտակ Ալեքսանյանին մեղադրում է իրեն դաժանաբար ծեծելու եւ բռնությունների ենթարկելու մեջ: Ա. Ալեքսանյանն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` Լֆիկ Սամոյի եղբորորդին է:

 

Ոստիկանությունից տեղեկացանք, որ Շ. Հայրապետյանն ու նրա մայրը հաղորդում են տվել Հրազդանի բաժնում այն մասին, որ փետրվարի 3-ին նրան առեւանգել, տարել են` «Երեւան Սիթի»-ի նկուղներից մեկում պահել, հետո նա փախել է:

 

Կատարվածի մասին նյութերն ուղարկվել են Արաբկիրի բաժին:

 

«Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից: Հարցին, թե արդյո՞ք տեղյակ է եղբորորդու արարքներից, պատասխանեց. «Տեղյակ չեմ»: Այն դիտարկմանը, որ արդեն պաշտոնապես հրապարակվել է այդ մասին, Ալեքսանյանն այսպես արձագանքեց. «Հազար բարեկամ ունեմ, ամեն ինչի համար, հո ես չպիտի պատասխան տամ»: