Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մի կողմից խոսում են ծխելու դեմ պայքարի մասին, մյուս կողմից նպաստում են ծխախոտի աճեցմանը: Սա է ղարաբաղյան իրականությունը, երբ երկրի Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովի նախագահը ասուլիս է հրավիրում եւ երկար-բարակ խոսում ծխելու դեմ պայքարի անհրաժեշտության ու նախատեսվող քայլերի մասին, իսկ դրան զուգահեռ ոլորտում ներդրումներ են կատարվում, խոսում հետագա ծրագրերի մասին:
Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Մասիս Տոբակո» ընկերության հիմնադիր Միքայել Վարդանյանին: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից Արցախում ծխախոտի աճեցման եւ չորացման հետ կապված հարցեր: Նախագահը նույնիսկ ողջունել է Արցախում արտադրության ընդլայնման ծրագրերը՝ դա համարելով հաջողված ներդրումային նախաձեռնություն, որը կարեւոր դերակատարություն ունի ինչպես ԼՂՀ գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ նոր աշխատատեղերի բացման տեսանկյունից: Միքայել Վարդանյանն էլ իր հերթին հայտնել է, որ 50 տոկոսով ավելացնելու են ծխախոտի հողատարածքները եւ չորանոցի խցիկները:
Հիմա ի՞նչ է ստացվում՝ պե՞տք է պայքարել ծխելու դեմ, թե՞ ոչ: Թե՞ պետք է պայքարել արդեն ոլորտում կատարված եւ կատարվելիք ներդրումային ծրագրերի դեմ: Դժվար է հավատալ, որ կարելի է մի երկրում ե'ւ ծխախոտ աճեցնել, ե'ւ միաժամանակ պայքարել ծխելու դեմ: ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Զոյա Լազարյանը թերեւս կանգնի լուրջ ընտրության առաջ: