կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-10 06:15
Առանց Կատեգորիա

Հայաստան-Վրաստան` 1:2

Հայաստան-Վրաստան` 1:2

Ավարտվեց Հայաստան-Վրաստան ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականը Վրաստանի ընտրանուն զիջեց 1:2 հաշվով: Թիմերը հանդես եկան հետևյալ կազմով.

Վրաստանի հավաքական՝ 1. Գեորգի Լորիա, 2. Լաշա Սալուկվաձե, 3. Ակակի Խուբուտիա, 4. Կախա Քալաձե, 5. Լևան Կոբիաշվիլի, 6. Մուրթազ Դաուշվիլի, 7. Զուրաբ Խիզանիշվիլի, 10. Գոգիտա Գոգուա, 8. Ժանո Անանիձե, 9. Ալեքսանդր Իաշվիլի, 11. Դավիդ Սիրաձե։

Պահեստայիններ՝ 12. Նուկրի Ռևիշվիլի, 3. Գուրամ Կաշիա, 4. Ալեքսանդր Ամիսուլաշվիլի, 5. Ջաբա Կանկավա, Դավիդ Կվիրկվելիա, Գիորգի Մերեբաշվիլի։

Հայաստանի հավաքական՝ 1. Գևորգ Կասպարով, 4. Սարգիս Հովսեփյան, 2. Լևոն Հայրապետյան, 15. Հրայր Մկոյան, 6. Արարատ Առաքելյան, 17. Արտակ Եդիգարյան, 18. Հենրիխ Մխիթարյան, 10. Գևորգ Ղազարյան, 9. Էդգար Մալաքյան, 8. Մարկոս Պիզզելի,13. Էդգար Մանուչարյան:

Պահեստայիններ՝ Ստեփան Ղազարյան, Արտակ Ալեքսանյան, Արթուր Յուսպաշյան, Արթուր Եդիգարյան, Հովհաննես Համբարձումյան։

 

21-րդ րոպեին  խաղի հաշիվը բացեց Ալեքսանդր Իաշվիլին` ավելի շուտ հասնելով գնդակին, քան Կասպարովը: Դավիդ Սիրաձեն օգտվեց հայ պաշտպանների անփութությունից և 33-րդ րոպեին գրավեց դարպասը։ Առաջին խաղակեսում հարվածների քանակական առավելությամբ մեր ֆուտբոլիստները գերազանցում էին հակառակորդին, սակայն` անարդյունք:

 

2-րդ խաղակեսի սկզբում վրացիները նախապես պայմանավորված 5 փոփոխությունից 4-ը կատարեցին. դարպասապահ Լորիային փոխարինեց Նուկրի Ռևիշվիլին, Կախա Կալաձեին` Դավիդ Կվիրկվելիան, և խաղադաշտ դուրս եկավ Մատե Վացաձեն:

 

Դաշտում հայտնվեց նաեւ 15 համարի մարզաշապիկը կրող մի ֆուտբոլիստ, որը հայտավորված չէր մեկնարկային կազմում:

 

Վարդան Մինասյանը խաղասկզբում միայն մեկ փոփոխություն կատարեց` Արարատ Առաքելյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Արթուր Յուսպաշյանը։

 

65-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը նշակետից չվրիպեց`1։2: 81-րդ րոպեին պատմությունը քիչ էր մնում կրկնվեր. հրմշտոց Վրաստանի հավաքականի տուգանայինում...

 

81-րդ րոպեին դեղին քարտի արժանացան Էդգար Մանուչարյանը ու դարպասապահը`Ռևիշվիլին, ով անտեղի միջամտեց և սրեց իրավիճակը։

 

2-րդ խաղակեսում մեր դարպասապահը գնդակին գրեթե չդիպավ, Հայաստանի հավաքականը ողջ կազմով տեղափոխվել էր հակառակորդի կիսադաշտ: Խաղի հիմնական ժամանակին մրցավարն ավելացրեց 4 րոպե, որոնք ամբողջությամբ վատնեցին վրացիները` ժամանակ ձգելով:

 

Չնայած խաղային ակնհայտ բարձր որակին, դաշտին տիրելու առավելությանը և հարվածների անհամեմատ մեծ քանակի` Հայաստանի հավաքականը զիջեց հարևաններն:

 

Ինչևէ, Վարդան Մինասյանը կարողացավ ստուգել իր թիմի ֆունկցիոնալ կարողությունները և խաղընկերների համագործակցությունը: