Փոխարժեքներ
18 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Հնդկաստանը, ամենայն հավանականությամբ, կդառնա 2012-ի շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչի մրցավայրը: Այս մասին տեղեկացնում է The Times of India թերթը:
Հնդկաստանը որոշել է պայքարել առաջնության կազմակերպման համար այն բանից հետո, երբ Լոնդոնը հրաժարվեց մրցաշարի կազմակերպումից:
Վերջերս ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի աշխատանքներին ներկա են գտնվել Հնդկաստանի շախմատի ֆեդերացիայի քարտուղարը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի փոխնախագահ, հնդիկ Սունդարը: Վերջինս թերթին տեղեկացրել է, որ ՖԻԴԵ-ին առաջարկվել է Հնդկաստանի թեկնածությունը, սակայն վերջնական որոշումը կընդունվի մայիսին, երբ ավարտված կլինեն հավակնորդների մրցախաղերը:
Մրցավայրի ընտրության համար պահանջվում է ներկայիս աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի համաձայնությունը:
Եթե որոշումը, այնուամենայնիվ, կայացվի Հնդկաստանի օգտին, մրցավայրի ամենահավանական վայրը Չենայ քաղաքն է: Հնդկաստանի շախմատի ֆեդերացիան արդեն որոշել է այս տարի Չենայում անցկացնել պատանիների աշխարհի առաջնությունը, և սա կազմակերպչական առումով շատ օգտավետ կլինի:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: