Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չեմ կարծում, որ ԲՀԿ-ին ձեռնտու է կոալիցիայից դուրս գալը. անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարություններին` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել ԱԺ պատգամավոր, հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը: Ըստ նրա` դրա քաղաքական հիմքերը չկան, որովհետեւ չկա ԲՀԿ-ՀՀԿ կոնֆլիկտ:
«Նախընտրական կամպանիա է, եւ ամեն մի կուսակցություն, բնականաբար, ուզում է իր դերն ու ազդեցությունը մեծացնել, իր ինքնությունն ապացուցել, եւ այս հարցում սրվել են կամ, ավելի շուտ, ակտիվացել են քաղաքական ուժերը: Ինչ է, կարծում եք ԲՀԿ-ն այսօր ընդդիմությո՞ւն կդառնա, չի դառնալ երբեք: Ինչի՞ համար դա անի»,- ասել է Լ. Ալեքսանյանը:
Պատասխանելով ԵՐԿԻՐ-ի հարցին` ի՞նչ ենթատեքստ է թաքնված Գ. Ծառուկյանի հայտնի հայտարարության տակ, պատգամավորը պատասխանել է. «Խոսակցություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է մտնել քաղաքական դաշտ, խոսակցությություններ կան, որ ինքը ստեղծել է այդ ԲՀԿ-ն: Ես հակված եմ մտածելու, որ Ծառուկյանի հայտարարությունն այն ենթատեքստն ուներ, որ Ռ. Քոչարյանը դեռեւս մտադրություն չունի մտնելու քաղաքական ասպարեզ: Ծառուկյանի կողմից ասվածի տոնայնության մեջ վիրավորվածության նոտա եմ զգում, ասածի մեջ էլ ՀՀԿ-ի նկատմամբ եմ վիրավորող նոտա տեսնում»: