|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Գերմանիայում բնակվող ադրբեջանցի Հաբիբ Աբդուլաևը նոյեմբերի 18-ին դատարանի որոշումով տուգանվել է 900 եվրո՝ Սերժ Սարգսյանին «մարդասպան և ահաբեկիչ» կոչելու համար:
Ըստ ադրբեջանական Media Forum-ի Աբդուլաևը ձերբակալվել էր 2010թ. հուլիսի 22-ին, երբ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գերմանիա այցելության ժամանակ մասնակցելով բողոքի ակցիային՝ հնչեցրել էր «Սարգսյանը ահաբեկիչ է և մարդասպան» կարգախոսը:
«Ոստիկանությունն ինձ ձերբակալեց: Ինձ ասացին, որ Գերմանիայի օրենքի համաձայն՝ ես օրենք եմ խախտել, վիրավորելով Սերժ Սարգսյանին»,- ասել է Աբդուլաևը՝ նշելով, թե չի վճարելու տուգանքը և իրավաբան է վարձելու՝ պատիժը չեղյալ հայտարարելու նպատակով: