|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունից հետո հրապարակավ առաջարկ էր հնչել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, որին ժամանակին անվանարկել էր` իշխանության հետ համագործակցության համար:
Երեկ «Առավոտի» հարցին, թե ինքն ակնկալո՞ւմ է նման ներողություն` Արթուր Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Ժամանակը տալիս է բոլոր հարցերի պատասխանը»: Եվ հավելեց. «Ինչ վերաբերում է ներողություն խնդրել-չխնդրելուն` ինձ թվում է, շատ մարդիկ իրենց արածների համար պետք է ներողություն խնդրեն, եւ ոչ միայն կոնկրետ իմ դեպքում, այլեւ բազմաթիվ այլ դեպքերում` հանիրավի մարդկանց վիրավորելու համար»: