|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այս տարի ավարտվելու են Աղդամ-Մարտակերտ ավտոճանապարհի նորոգման աշխատանքները, օրերս տեղեկացրել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ կառավարության անդամներին ներկայացնելով պետբյուջեի հաշվին իրականացվելիք ճանապարհաշինարարական աշխատանքները:
Ամենայն հավանականությամբ հաջորդ տարի կսկսեն վերանորոգել Աղդամ-Մարտունի ճանապարհահատվածը: Համենայնդեպս, այդպես էր ասել երկրի վարչապետը դեռեւս Աղդամ-Մարտակերտ ճանապարհահատվածի վերանորոգումը սկսելու ժամանակ:
Տարվա ընթացքում նորոգման աշխատանքներ կկատարվեն նաեւ Ստեփանակերտ-Գորիս, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Մարտունի եւ մի շարք այլ ճանապարհահատվածներում: Կասֆալտապատվեն Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղ եւ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհից Իվանյան, Նորագյուղ տանող ավտոճանապարհները:
Ընդհանուր առմամբ՝ այս տարի պետբյուջեով ավտոճանապարհների վերակառուցման, վերանորոգման եւ պահպանման աշխատանքների համար կհատկացվի շուրջ 2.5 մլրդ դրամ: