կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-21 04:15
Քաղաքական

Փոփոխություն արդարադատության նախարարությունում

Փոփոխություն արդարադատության նախարարությունում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Նիկոլայ Առուստամյանը ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

 

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ, Արամ Օրբելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

 

Մեր տեղեկություններով, Արամ Օրբելյանը 2005-ին գերազանցությամբ ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (համալսարան) Միջազգային իրավունքի ֆակուլտետը: 2008-ին պաշտպանել է «Ուժի գործադրումը ժամանակակից միջազգային հարաբերություններում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը` ստանացել իրավաբանական գիտություների թեկնածուի գիտական աստիճան:

 

2009-ից Օրբելյանն աշխատել է Concern-Dialog իրավաբանական գրասենյակում` որպես գործընկեր, փոխտնօրեն, այնուհետեւ` գլխավոր իրավաբան: Միաժամանակ դասավանդել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում (միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոն): Արամ Օրբելյանը Ռուսաստանյան միջազգային իրավունքի ընկերակցության անդամ է, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության անդամ եւ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (համալսարան) շրջանավարտների միության անդամ:

 

Գիտական հետաքրքրության թեմաներն են` միջազգային hանրային իրավունք, ուժի գործադրումը միջազգային իրավունքում, անվտանգությունը և միջազգային իրավունքը, ինքնորոշման իրավունք, համեմատական վարչական իրավունք, վեճերի կարգավորում, վեճերի այլընտրանքային կարգավորում: