կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-21 01:02
Սպորտ

Եվս մեկ զավեշտ Թուրքիայից

Եվս մեկ զավեշտ Թուրքիայից
Եվրոպայի շախմատի միությունը (ԵՇՄ) որոշել է Թուրքիային զրկել Եվրոպայի կանանց անհատական առաջնության անցկացումից, հայտնելով` այլ պետություններին հայտերի ընդունման մասին: Ի դեպ այս, որոշումը կայացվել էր Թուրքիայի բաց նամակում հղած խնդրանքի համաձայն: ԵՇՄ-ի որոշման մասին տեղեկանալուց հետո Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհաթ Յազիչին բաց նամակով դիմել է ԵՇՄ-ի նախագահ Սիլվիո Դանիլովային` խնդրելով թույլատրել առաջնությունն անցկացնել իրենց երկրում: Ըստ ԵՇՄ-ի որոշման Եվրոպայի 2011-ի կանանց առաջնությունը պետք է կայանար մարտին` Թուրքիայում, սակայն երկրի շախմատի ֆեդերացիայի նախագահը` նույն ինքը` Ալի Նիհաթ Յազիչին հղել էր բաց նամակ, որում հայտնել էր, որ իրենց ֆեդերացիան հրաժարվում է Եվրոպայի կանանց անհատական առաջնության անցկացումից: Նամակում տեղեկացվում էր, որ Թուրքիայի շախմատի ֆեդերացիան մրցաշարի անցկացման կազմակերպչական հարցերով շփվել է Եվրոպայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ, սակայն վերջինս կողմից իրենց հանդեպ եղել են վիրավորական դրսևորումներ: Դրանից հետո թուրքական կողմը խնդրել էր ԵՇՄ-ի նախագահ Սիլվիո Դանիլովայի միջամտությունը, սակայն վերջինս էլ ոչինչ չէր ձեռնարկել: «Ես մեծ հիասթափություն ապրեցի, քանի որ ինքս 1-ինն էի նրան շնորհավորել այս տարի այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ», գրված էր բաց նամակում: Թուրքական ֆեդերացիայի կողմից վերջին պաշտոնական նամակն ուղարկվել էր անցած տարվա դեկտեմբերի 24-ին, սակայն այն անպատասխան էր մնացել, որից հետո էլ Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահը հայտնել էր մրցաշարի անցկացումից հրաժարվելու որոշուման մասին: ԵՇՄ- ի հայտերի ընդունման մասին հայտարարությունից հետո Ալի Նիհաթ Յազիչին նոր բաց նամակ է գրել, որում ցանկություն է հայտնել մրցաշարն իրենց երկրում անցկացնել. «Մենք կարող ենք առաջնությունն անցկացնել նույն պայմաններով, ինչպես որոշված էր նախկինում: Սակայն չպետք է առնչվենք ԵՇՄ-ի գլխավոր քարտուղարի հետ, քանի դեռ նա կշարունակի անհարգալից գտնվել մեր ֆեդերացիայի և հատկապես իմ նկատմամբ»: Միաժամանակ, Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահը վստահեցնում է, որ մրցաշարը կանցկացվի ամենաբարձր մակարդակով: «Դա կլինի Եվրոպայի կանանց լավագույն առաջնությունը»,- գրված է նամակում: Նրանք նշել են նաև, որ ֆեդերացիան առաջնության անցկացման համար նոր հայտ չի ներկայացնի: Հավելենք, որ Թուրքիայի շախմատի ֆեդերացիան առաջնության համար սահմանել է խոշոր պարգևավճար. առաջին տեղի համար սահմանված է 20 հազար 500 եվրո, իսկ մրցանակային ընդհանուր հիմնադրամը 104 հազար եվրո է:: Սակայն վերջնական որոշումը ԵՇՄ-ինն է: