Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Զավեշտ է,երբ մերձավորից՝ Արցախից, հրաժարվողը «սիրիր թշնամուդ» է ասում…
Երկրորդ օրն է մեր հասարակությունն ակտիվ քննարկում է Թուրքիա փրկարարներ ուղարկելու փասսը։
Մեկն ասում է ՝ թշնամուն չի կարելի օգնել։
Իսկ մյուսը՝ քրիստոնյան պետք է «սիրի ու կարեկցի նաեւ թշնամուն»։
Պետք չէ խառնել ամեն ինչ։
Նախ Աստծուն պետք է սիրել անձիցդ առավել, ամբողջ սրտով ու զորությամբ։
Հետո մերձավորիդ ու ընկերոջդ` քո անձի պես։
Ու միայն վերջում սիրելն է թշնամուդ,այսինքն քեզ անիծողին (բայց ոչ Աստծուցդ ու մերձավորիցդ առավել)։
Զավեշտ է, երբ մերձավորից ՝ Արցախից, ձեռքերը լվացողը «սիրիր թշնամուդ» է ասում։
Նախ Աստծուն եւ յուրայիններին` Հայաստանն ու Արցախը սիրել սովորենք, ապա ՝մնացյալին։
Երբ լքում ենք արյան ու հավատքի մերձավորին` Արցախը, համաշխարհային սիրուց խոսելը տարօրինակ ու զավեշտալի է թվում»։