|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Փախստականների մուտքը Հունաստան դադարեցնելու նպատակով Հունաստանը պատրաստվում էր ցանկապատ քաշել Թուրքիայի հետ սահմանին: Նույնը հիմա պատրաստվում է անել նաեւ Բուլղարիան` այս անգամ` Թուրքիայից կենդանիների «ներհոսքը» կանխելու համար:
Բուլղարիան կենդանիների տարբեր հիվանդությունների մուտքը կանխելու համար պատրաստվում է 143 կմ երկարությամբ մետաղական ցանկապատ հյուսել: Սառը պատերազմի տարիներին երկու երկրների միջեւ ցանկապատ եղել է, սակայն հիմա դրա ընդամենը 29 կիլոմետրանոց հատվածն է պահպանվել:
«Դնեվնիկ» թերթին տված հարցազրույցում Ազգային անասնաբուժական ծառայության տնօրեն Յորդան Վոյնովն ասել է, որ ցանկապատի շինարարության համար բյուջեից գումար է հատկացվելու, ինչը հետագայում կփոխհատուցվի Բրյուսելի կողմից:
Բուլղարիայի այս որոշման պատճառն այն է, որ սահմանամերձ շուրջ 9 ֆերմաներում մոտ 200 խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ են վարակված, որոնցից 21-ը թուրք «սահմանախախտներ» են: