Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Պահանջարկն է ծնում առաջարկը, մեր հասարակությունը սերիալ է նայում, իսկ սերիալի ընթացքում գովազդն ավելի թանկ արժի, դրա համար էլ սերալն է գերակշռում եթերում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Վերջինս կարծում է, որ մեզ մոտ հեռուստաընկերություններն ավելի շատ են, քան տարեկան նկարահանվող ֆիլմերի քանակը, դրա համար էլ հատուկ եթերաժամ հատկացված չէ հայկական կինոյին:
Հոգեբան Խաչատուր Գասպարյանն էլ նշեց, որ սերիալներն ունեն եւ դրական, եւ բացասական կողմեր, բայց վտանգավոր է սերիալների պարունակած հաղորդագրությունը, որը կանխամտածված չէ:
«Սերիալների միջոցով մարդիկ մի տեսակ թերապեվտիկ ժամանց են ունենում. հայտնվելով սերալի մեջ` մոռանում են իրենց առօրյա հոգսերը: Բայց վերջերս շատացել է ագրեսիվ դրսեւորումները պատանիների միջավայրում. պատճառներից մեկն էլ սերիալի հետեւանքն է»,-ասաց պարոն Գասպարյանը:
Նշենք, որ կինոկենտրոնի տնօրենը բազմիցս շեշտեց հեռուստաընկերությունների ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը ասուլիսին, սակայն, ինչպես նշեց «Հենարան» մամուլի ակումբի լրագրողներից մեկը, իրենք զանգել են բոլոր հեռուստաընկերությունների ղեկավարներին, բայց վերջիններս խուսափել են մասնակցել քննարկմանը: