|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մոսկվայի բնակիչների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքի ներքին գործերի վարչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցեւը չի բացառել, որ քաղաքի քրեական հետախուզությունում ստեղծվի էթնիկ հանցագործության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանում: Վարչության ղեկավարը նշել է տվյալներ, ըստ որոնց` Մոսկվայում կատարվող բոլոր հանցագործությունների մոտ 70 տոկոսի հեղինակները եկվորներ են: Նա հրաժարվել է այդ թիվը ներկայացնել ըստ ազգային պատկանելության` մատնանշելով հարցի նրբությունը:
Վլադիմիր Կոլոկոլցեւը հայտնել է, որ վերջին 10 ամիսներին Մոսկվայում 79 տոկոսով աճել է բռնաբարությունների թիվը: «Չարագործների մեջ բավական մեծ տոկոս են կազմում ԱՊՀ նախկին հանրապետությունների, մասնավորապես` ասիական պետությունների ներկայացուցիչները»,- ասել է Կոլոկոլցեւը` միաժամանակ կոչ անելով չշահարկել այդ փաստն ու ընդհանրացված եզրակացություններ չանել: