կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-12 00:33
Հասարակություն

Մեղավորը բնությու՞նն է

Մեղավորը  բնությու՞նն է
Վարչապետի նկատողությունը գյուղատնտեսության եւ մյուս նախարարությունների թերությունների վերաբերյալ ողջունելի են ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի համար: Եթե կան վերլուծություններ, վեր են հանվել խնդիրները, ապա ինչու՞ լռել, եթե դրանք լուծելը բխում է հասարակության շահերից: Իսկ ովքեր լավ չեն աշխատում, պետք է ազատվեն աշխատանքից: Սակայն Հ. Բիշարյանն ասաց նաեւ , որ գյուղատնտեսության ոլորտը միայն ՕԵԿ-ի վերահսկողության տակ չէ: Բացի այն, որ նախարարությունում աշխատում են ոչ միայն ՕԵԿ-ականներ, բնությունն էլ այս տարի շռայլ չի եղել մեր մկատմամբ: Թանկացումներն ազդել են նաեւ պատգամավորի ընտանեկան բյուջեի վրա. «Գրեթե ամեն ինչն էլ թանկացել է:Մրգերն են թանկացել:Քանի որ ինքս չիր պատրաստող եմ, այդ գներն ինձ համար զավեշտալի են»: