Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ներմուծվող ցեմենտի համար 14 հազար դրամ պետտուրք սահմանելու ներգործության միջոցը շարունակվի ոչ թե մինչև ապրիլի 1-ը՝ ինչպես սահմանված է, այլ դեկտեմբերի 31-ը․ ըստ Yerkir.am-ի օրենսդրական այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել կառավարությունը։
Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին և Գործունեության իրականացման ծանուցման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որը նախատեսում է այս երկարաձգումը, ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
«2019 թ-ի հունիսի 3-ին պետական տուրքի մասին օրենքում կատարված լրացման համաձայն ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանվել է 14 հազար ՀՀ դրամի չափով պետական տուրք։ Օրենքի այս փոփոխությունը գործում է մինչև 2020 թ-ի ապրիլի 1-ը։ Հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Իրանից ներմուծվող ցեմենտի ծավալները որոշակիորեն նվազել են։ Այսինքն, 2018-ի մեկ ամսվա ընթացքում ներմուծվում էր 19,2 հազար տոննա, 2019-ի հուլիս-դեկտեմբերին մեկ ամսվա ընթացքում ընթացքում ներմուծվել է 16,8 հազար տոննա»,-արձանագրեց փոխնախարարը։
Նա, սակայն, տեղեկացրեց նաև, որ հայակական արտադրության ծավալը ևս որոշակի անկում է ապրել․ ընդ որում գործող խոշոր 2 ընկերություններից մեկի արտադրության ծավալներն աճել է, մոյւսինը՝ ոչ։
«Նախագիծն առաջարկում է, որ այդ պաշտպանական միջոցի ժամկետը երկարաձգվի մինչև դեկտեմբերի 31-ը․ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջարկությունը հնչել է պատգամավորների կողմից, իսկ կառավարությունը համարում է, որ դա իրատեսական է և նպատակահարմար»,-ասաց նա։
Ըստ կառավարության, երկարաձգումը նպատակահարմար է, քանի որ պաշտպանիչ միջոցը կիրառվել էր հաշվի առնելով ներգործող երեք փաստ․ 1․ վերջին տարիներին իրանական արժույթի՝ ռեալի անկումը, 2․ հարավային գործընկերոջ կողմից վարվող էներգետիկ քաղաքականությունը, 3․ այն, որ իրանական տնտեսությունը վերջին տարիներին անկում է գրանցում, սակայն արտադրական ծավալները շարունակում են մնալ նույնը։
«Արդյունքում, շուկայում նկատվում է արտադրական ծավալների գերբավարարվածություն, ինչի արդյունքում գինն ընկնում է։ Մեր կարծիքով, սա երկարաժամկետ երևույթ չէ․ ոլորտի կորստի հետևանքով 10 տարի պետք է լինելու, որ մենք այդ արտադրական ծավալները վերականգնենք։ Տարբեր գնահատականներով՝ ՀՀ-ին պետք է լինելու տարեկան 1,8 միլիոն տոննա ցեմենտ, եթե մենք հասնենք զարգացած երկրների մակարդակին․ դա մոտավոր գնահատական է՝ միջինացված»,-ասաց Ավագ Ավանեսյանը։
Ներկա դրությամբ ցեմենտի ծավալների ներմուծումը որոշակիորեն կայունացել է 16-17 հազար տոննայի վրա՝ նշեց նա, փոխարենը կլինկերի ներմուծման ծավալների աճ ունենք․ «Ներքին արտադրողներից մեկը կարողանում է այս իրավիճակում շարունակել մնալ մրցունակ, մյուսը շարունակում է ունենալ որոշակի խնդիրներ»։
Նշված երեք փաստը չեն վերացել՝ շարունակում են գործել, նոր փաստեր ի հայտ չեն եկել, շուկան համեմատաբար կայուն է, այս պատճառով էլ կառավարությունը որոշել ներգործության ժամկետը երկարաձգել մինչև դեկտեմբերի 31-ը և մոնիթորինգի արդյունքում եթե տեսնեն՝ նոր գործոններ են ի հայտ գալիս, որոնք ազդելու են շուկայի վրա, հանդես կգան նոր առաջարկությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․