|
Փոխարժեքներ
04 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրասիայի ողջ տարածքում լայնածավալ հակամարտության առաջացման վտանգը լիովին իրական է և լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության XXII նիստում։
«Եվրասիայի ողջ տարածքում լայնածավալ հակամարտության առաջացման վտանգը լիովին իրական է, և դա ամենալուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Մեր տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները հավատում են վերահսկելի էսկալացիային՝ վտանգավոր սահմանագծին հավասարակշռելու ռազմավարությանը, որը արևմտյան հետախուզական ծառայությունները մշակել էին դեռևս նախորդ դարում», - նշել է նա։