կարևոր
430 դիտում, 4 ժամ առաջ - 2025-01-24 12:25
Աշխարհ

Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետություն է ստեղծվում. Նարիշկին

Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետություն է ստեղծվում. Նարիշկին

Եվրասիայում ձևավորվում է անվտանգության նոր ճարտարապետություն, որը կկարողանա կայունություն ապահովել ամբողջ աշխարհում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Ներկայումս անցում է կատարվում միաբևեռ, մահացող աշխարհակարգից դեպի նոր, արդար աշխարհակարգ», - նշել է Նարիշկինը, - Արևմտյան դաշինքն այլևս միակ ուժի կենտրոնը չէ, կա Չինաստան, կա Հնդկաստան, կա պետական-քաղաքակրթական Ռուսաստանը, արաբական պետությունների և այլ ուժերի բավականին հզոր բլոկ։ Եվ ընդհանրապես Եվրասիայում ձեւավորվում է անվտանգության նոր ճարտարապետություն, որը կկարողանա կայունություն ապահովել ինչպես եվրասիական մեծ մայրցամաքում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասել է նա։

Նարիշկինի խոսքով, նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը միշտ բարդ է, երկար և որոշակի ռիսկեր է պարունակում։

«Անհրաժեշտ է ատամները սեղմած գնալ ընտրած ճանապարհով՝ ելնելով և՛ մեր պետության անվտանգության ապահովման, և՛ մեր երկրի ապագայի ապահովման շահերից։ Ինչպես «Գարնան տասնյոթ ակնթարթները» հայտնի ֆիլմում է ասվում, պարզապես պետք է հիշենք մեր պարտականությունը առաջին պահից մինչև վերջինը։ Եվ դա չի վերաբերում միայն մեկ կամ մի քանի մասնագիտությունների ներկայացուցիչներին, դա ընդհանուր է», - նշել է Նարիշկինը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եկել է ժամանակը քննարկելու Եվրասիայում հավաքական անվտանգության երաշխիքները և սահմանափակելու արտատարածաշրջանային ռազմական ուժերի ներկայությունը։