|
Փոխարժեքներ
02 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.26 |
| EUR | ⚊ | € 422.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.2019 |
| GBP | ⚊ | £ 492.92 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության հետ կապված հարցերի շուրջ երկխոսություն վարել հանգիստ մթնոլորտում, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости-ն։
Ռուսաստանի առաջնորդը երկուշաբթի օրը ժամանել էր Ղրղզստան՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Երեքշաբթի Պուտինը բանակցություններ է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ որոշ հարցեր, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի կարգավորման, տարբեր տեխնիկական նորմերի և ստանդարտների վերաբերյալ, ԵԱՏՄ-ում և Եվրամիությունում ամբողջությամբ չեն համընկնում։
«Մենք պայմանավորվեցինք երկխոսություն վարել հանգիստ ռեժիմով», - ասել է Պուտինը Ղրղզստան կատարած այցի արդյունքներով լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությանը։
Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Միևնույն ժամանակ Փաշինյանը նախկինում ընդունել էր, որ օրենքի ընդունումն ինքնին չի նշանակում երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն։ Դրա համար անհրաժեշտ են պաշտոնական հայտի ներկայացում, թեկնածու երկրի կարգավիճակի ստացում, Եվրամիության անդամ երկրների համաձայնությունը և Հայաստանի քաղաքացիների հավանությունը։