|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թեհրանը պատրաստ է երկխոսություն վարել հարեւանների հետ հանուն տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերականգնման. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի խոսքերին հղումով:
«Իրանը բաց Է մնում իր հարևանների հետ երկխոսության համար, և մենք հայտարարում ենք տարածաշրջանի շահերին համապատասխանող ցանկացած լրացուցիչ աշխատանքի մասնակցելու մեր պատրաստակամության մասին»,- գրել Է Իրանի ԱԳ նախարարը Twitter-ի իր Էջում:
Նրա խոսքով՝ Թեհրանը «ողջունում է ցանկացած քայլ, որը վերածնում է տարածաշրջանի ժողովուրդների հույսերը ու կայունություն ու բարգավաճում Է բերում նրանց»:
Հունվարի 22-ին Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին պարզաբանել է, որ «տարբերություններ կան Վաշինգտոնի և Էր Ռիադի հետ Թեհրանի հարաբերություններում»:
Զարիֆի պնդնմամբ՝ Սաուդյան Արաբիայի հետ հակասությունների լուծումը «օգուտ կբերի ամբողջ Մերձավոր Արևելքին»: