Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում տեղակայված «Տնտեսության և խաղաղության ինստիտուտը» (Institute for Economics & Peace (IEP)) , հրապարակել է «Խաղաղության համաշխարհային ինդեքս» զեկույցը, որում Հայաստանը 118-րդ հորիզոնականում է և 3 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը:
Մեր հարևան պետություններից Վրաստանը 99-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը` 130-րդ, Իրանը` 139-րդ, Թուրքիան` 152-րդ:
Ամենախաղաղասեր երկիրը Իսլանդիան է, նրան հաջորդում են Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան:
Ռուսաստանը գտնվում է 154-րդ, ԱՄՆ-ը` 128-րդ, Չինաստանը` 110-րդ հորիզոնականներում:
Ցուցակը եզրափակում է Աֆղանստանը, որին նախորդում է Սիրիան:
Նշենք, որ հասարակության անվտանգության ինդեքսում Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում: