կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-26 18:51
Քաղաքական

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց արտահերթ ընտրություններին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթղերը:

«Մենք այս ընտրությունների գնում ենք պարզ ճակատով, մենք հասկանում ենք, որ պայքարի մեջ ենք մտել այն ուժերի հետ, որոնք տիրապետում են մեծ փողերի, բայց մենք ապացուցել ենք՝ կարողանում ենք մեկին տասը ձայն գեներացնել՝ առանց ֆինանսական ռեսուրսների», - լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Նա պնդեց՝ «Լուսավոր Հայաստանը» բացառում է Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կոալիցիան։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին տասնյակը․

Էդմոնք Մարուքյան
Արտյոմ Գեղամյան
Անի Սամսոնյան
Գևորգ Գորգիսյան
Դավիթ Խաժակյան
Կարինե Ղուկասյան
Սարիկ Մինասյան
Լևոն Մարտիրոսյան
Սրբուհի Գրիգորյան
Ստեփան Ստեփանյան: