կարևոր
5530 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-27 21:14
Քաղաքական

21։00-ին բոլոր վայրերում սպասվում է տեսակապ Ստեփանակերտի հետ. Իշխան Սաղաթելյան

21։00-ին բոլոր վայրերում սպասվում է տեսակապ Ստեփանակերտի հետ. Իշխան Սաղաթելյան

21։00-ին բոլոր վայրերում սպասվում է տեսակապ Ստեփանակերտի հետ, որտեղից շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության գործընկերները ուղիղ կապով կտեղեկացնեն Արցախում ստեղծված իրավիճակի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«24-ժամյա նստացույցը ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց շարունակվում է։

21։00-ին բոլոր վայրերում սպասվում է տեսակապ Ստեփանակերտի հետ, որտեղից շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության գործընկերները ուղիղ կապով կտեղեկացնեն Արցախում ստեղծված իրավիճակի մասին»,-գրել է նա:

Նշենք, որ նստացույցի նպատակն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից եւ ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը։

Հիշեցնենք, որ նստացույցը բոլոր վայրերում մեկնարկել է այսօր՝ առավոտյան ժամը 08։30-ից եւ կավարտվի հունիսի 28-ին՝ ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։