Փոխարժեքներ
17 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Վերջին օրերին Հանրապետության մի շարք մարզերում և համայնքներում տեղացած կարկուտի հետևանքով ահռելի վնասներ են կրել մեր հայրենակիցները․ կարկուտը վնասել է շատերի բերքն ու գույքը։ Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութին կից գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:
«Կարկուտ է տեղացել Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերում։
📎Տարիներ շարունակ առաջարկներ եմ արել այս աղետալի վիճակը կանխելու ուղղությամբ։
Մասնավորապես՝
🛑ՀՀ տարածքում տեղադրված է ընդամենը 628 գազագեներատորային հակակարկտային կայանք, այն էլ, ոչ համաչափ տեղաբաշխմամբ․ մի շարք խոշոր համայնքներում դրանք պարզապես առկա չեն։ Անհրաժեշտ է ավելացնել հակակարկտային կայանքների թվաքանակը ողջ ՀՀ տարածքում։
🛑Շատ հաճախ, երբ տեղի է ունենում աղետը, ստանում եմ ահազանգներ, որ հակակարկտային կայանքները չեն գործել, լիցքավորված չեն եղել․ նման մոտեցումը անթույլատրելի է։
🛑Եթե արձանագրվի, որ գազագեներատորային հակակարկտային կայանքները արդյունավետ չեն և իրենց չեն արդարացնում, պետք է փոխարինվեն նոր, ավելի ժամանակակից հակակարկտային կայանքներով, ինչպիսիք են՝ օդանավայինը, հրթիռայինը։
🛑Հաշվի առնելով բազմաթիվ երկրների փորձը, մի շարք մասնագետներ կարևորում են նաև պասիվ մեթոդների կիրառումը՝ ինչպիսիք են ցանցապատումը և գյուղատնտեսական ապահովագրությունը։ Անհրաժեշտ է ուսումնասիրել և չափել նաև այս մեթոդների արդյունավետությունը։
❗️Ստանում եմ բազմաթիվ նամակներ կարկուտից վնասներ կրած գյուղացիներից, որոնք հայտնում են մինչ օրս փոխհատուցում չստանալու մասին։
❗️Կառավարության հանցավոր անգործության հետևանքով գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցները կրում են ֆինանսական ահռելի վնասներ, չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտականությունները։ Կարկուտի հետևանքով բնակիչները կրում են նաև գույքային վնասներ։
Տեսանյութն ինձ են ուղարկել Լոռու մարզի Սվերդլով համայնքի բնակիչները։ Կարկուտը տեղացել է հունիսի 14-ին»։
Տեսանյութն՝ ԱՅՍՏԵՂ: