կարևոր
2914 դիտում, 1 ամիս առաջ - 2025-03-08 10:00
Հասարակություն

Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ

Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ

Երևանի ժամանակով 09:27-ին երկրաշարժ է տեղի ունեցել Լոռու մարզում՝ օջախի 10 կմ խորությամբ, 4,38 մագնիտուդով: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-Ի նախագահի տեղակալ Գագիկ Սուրենյանը, վկայակոչելով  ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալները, գրում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 40,91⁰ և արևելյան երկայնության 44.56⁰ աշխարհագրական կոորդինատներով։

ՆԳ նախարարությունից էլ հայտնում են.

Մարտի 8-ին տեղական ժամանակով ժամը 09:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05։26-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.88⁰ և արևելյան երկայնության 44.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։