|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ երեկոյան Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում մահացել է ՀՀ սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար, նախկին բասկետբոլիստ Վահան Ասատրյանը:
Բոլորովին վերջերս երկարատև հետազոտություններից հետո 45-ամյա Վահան Ասատրյանի մոտ հայտնաբերվել էին երիկամների անբավարարություն, բազմակի միելոմա (արյան քաղցկեղ) հիվանդությունները:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աջակցությամբ` Վահան Ասատրյանը կիրակի օրը` ապրիլի 7-ին, մեկնում էր Գերմանիա` բուժվելու, սակայն Ֆրանսիայի օդանավակայանում կտրուկ վատացել էր նրա առողջական վիճակը և նրան տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Նախկին բասկետբոլիստը աշխատում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում` որպես մարզիչ-մանկավարժ: 2005թ.-ից Վ. Ասատրյանը, որպես բարձրակարգ մասնագետ, հրավիրվել էր Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ: 1996թ.-ին ճանաչվել էր Եվրոպայի լավագույն մրցավար: