կարևոր
553 դիտում, 8 ժամ առաջ - 2025-05-27 15:01
Հասարակություն

Երբ իշխանությունը Հայրենիքին ծառայությունը վերածում է աշխատանքի, դա բանակի ֆունդամենտի փլուզում է․ Տիգրան Աբրահամյան

Երբ իշխանությունը Հայրենիքին ծառայությունը վերածում է աշխատանքի, դա բանակի ֆունդամենտի փլուզում է․ Տիգրան Աբրահամյան

Որևէ մեկի համար նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ Սյունիքն ունի կարևոր ռազմավարական նշանակություն ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև տարածաշրջանային տեսանկյունից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Սյունիքում հյուպատոսարաններ բացելու վերաբերյալ հայտարարություններին։

«Անկախ նրանից, թե ինչ է մեզ դեմ տալիս Ադրբեջանը, ինչպես է դա ամեն գնով պաշտպանում Թուրքիան, կոմունիկացիաները ինչ-որ փուլում բացվելու են և Հայաստանը դառնալու է այն խաչմերուկը, որի նկատմամբ հետաքրքրություններ ունեն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ։ Սա եթե որոշ երկրների համար տնտեսական նշանակություն ունի, ապա այդ աշխարհաքաղաքական կենտրոնների համար բավականին մեծ է նաև քաղաքական մրցակցության և հակազդեցության հարցը»,-նշեց նա՝ հավելելով, որ որոշ երկրներ հետաքրքրություն են դրսևորել հյուպատոսական ծառայություններ կամ դիվանագիտական ներկայացվածություն ունենալ Սյունիքում, որ  յուրաքանչյուր դեպքում կարողանան պաշտպանել իր աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ շահերը։

Մանրամասն՝ տեսանյութում։