Փոխարժեքներ
27 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Բեռնափոխադրմամբ զբաղվող անհատ ձեռներեցներն այսօր բողոքի ակցիայով կառավարության առջև էին։
Նրանք դժգոհում են, որ թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում միջնորդ կազմակերպություններն ու արտահանողները, որոնք ՌԴ-ից ապրանք են արտահանում, ներմուծում, հայ բեռնափոխադրողների փոխարեն նախընտրում են վարձել այլազգի բեռնափոխադրողի, մինչև անգամ թուրքերի։
Ըստ նրանց՝ պատճառն այն է, որ այլազգի երկրների բեռնափոխադրողները կարողանում են ավելի էժան գին առաջարկել, քանի որ հարկային պարտավորություններ ՀՀ-ում չունեն, ինչպես իրենք։
Վարորդները դժգոհում էին նաև փչացող ապրանքներով բարձված մեքենաները երկար կայանատեղիներում պահելուց՝ նշելով, որ օտարազգիների դատարկ մեքենաները արագ բաց են թողնվում, իսկ հայերինը պահվում են շատ երկար։
Մանրամասն՝ տեսանյութում։