Փոխարժեքներ
28 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ազգային ժողովը մայիսի 27-ին նիստում առաջի ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է զգալիորեն բարձրացնել ներմուծվող ցեմենտի համար պետական տուրքի չափը։
Նախագիծը ստացավ 57 կողմ, 1 դեմ և 21 ձեռնպահ ձայն։
Հայաստանի Հանրապետությունում գործող ցեմենտ արտադրող ձեռնարկությունների մրցունակության պահպանման նպատակով կառավարությունը առաջարկում էր զգալիորեն բարձրացնել ցեմենտի ներմուծման պետական տուրքը։
Ազգային ժողովում քննարկման ներկայացված օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում էր ներկայումս գործող 200-ապատիկի փոխարեն սահմանել բազային պետական տուրքի 800-ապատիկի չափ՝ յուրաքանչյուր մինչև 100 տոննա ներմուծման լիցենզիայի տրամադրման համար։