Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ի կողմից Արմավիր ՔԿՀ-ում իրականացված գործողություններն ու բացահայտումները ևս մեկ անգամ հաստատում են մեր այն հրապարակումները, ըստ որոնց՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրում է բարձիթողի վիճակ, և այդ հաստատությունների ղեկավարները իրենց դիրքն օգտագործում են կոմերցիոն նպատակներով: Մեր հրապարակումներին ի պատասխան՝ փորձ արվեց մեզ լռեցնել դատական գործընթաց սկսելու միջոցով: Մինչդեռ ԱԱԾ բացահայտումները ամեն ինչ իրենց տեղն են դնում:
Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ բացահայտումներից հետո արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և ՔԿ ծառայության պետ Արտյոմ Ախոյանը Արմավիր ՔԿՀ պետին առաջարկել են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, սակայն մերժում են ստացել: ԱԱԾ-ն առաջիկայում կներկայացնի նոր տեսանյութեր, այս անգամ այլ ՔԿՀ-ում տիրող բարքերի մասին»:
Մանրամասները`թերթի ասյօրվա համարում: