Փոխարժեքներ
24 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Հրապարակը» գրում է․ «ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված, որին նախօրեին կառավարությունը հավանություն տվեց։ Պատգամավորն առաջարկում էր 15 եւ 20 միլիոն դրամ վճարել` 1 կամ 4 ամիս ծառայելու համար, կառավարությունը գումարն ավելացրել է՝ դարձնելով 18 եւ 24 մլն դրամ։
ՔՊ-ում շատերը կարծում են, որ այս օրենքով խորացնելու են սոցիալական անարդարությունը եւ բանակը թողնելու են աղքատների հույսին, ուստի 1 ամսվա կետից ընդհանրապես պետք է հրաժարվել, որպեսզի գոնե մի քանի ամիս երիտասարդը բանակում անցկացնի։ Ներքին քննարկումներում նախագծի ընդունման փաստարկն այն է, որ, այսպես թե այնպես, հարուստներն ազատում են իրենց որդիներին, հետեւաբար՝ պետք է գումար սահմանել, որ օրենքով ազատվեն եւ բյուջեն լցնեն։ Այսինքն, փոխանակ արատավոր երեւույթը վերացնեն, օրենքով թույլատրում են` մի տարբերությամբ, որ առաջ զինկոմիսարիատի աշխատողին էին փողը տալիս, հիմա կտան Փաշինյանին ու ՔՊ-ին»: