|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«Հրապարակը» գրում է․ Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր: Այդ մասին պետական բոլոր գերատեսչությունների աշխատողներին հրահանգ է իջեցվել: Ասվել է, որ բոլորը պարտադիր մասնակցեն շաբաթօրյակին: Իսկ ամենազավեշտալի հրահանգը ստացել են ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները․ նրանց ասվել է, որ շաբաթօրյակին պետք է մաքրություն եւ ծառատունկ անեն դեռեւս չկառուցված ակադեմիական քաղաքում, որը, հիշեցնենք, նախատեսում են կառուցել 17-րդ թաղամասում` 2030 թվականին, եւ որտեղ պատրաստվում են տեղափոխել հայաստանյան բոլոր բուհերը: Իսկ առաջին շենքերը նախատեսում են կառուցել 2029 թվականին, եւ դրանք կլինեն հանրային նշանակության օբյեկտներ: