Փոխարժեքներ
01 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրում է․
«Վերջին օրերին իշխանական քարոզչամեքենան նշանառության տակ է առել երկրորդ նախագահի՝ «մենք ենք հրահրել պատերազմը» եզրույթը եւ յուրովի տալիս է ամենատարբեր գնահատականերն ու մեկնաբանությունները… Այո՛, տարբեր առիթներով բազմիցս եմ ասել՝ գործող վարչապետ կոչվածն է սադրել պատերազմը։
Երբ 19-ի օգոստոսին բազմահազար արցախցիների ներկայությամբ Ստեփանակերտի հրապարակում ժողովրդի էմոցիան գողանալու իր սովորության համաձայն Նիկոլ Փաշինյանը հայտարարարեց՝ «Արցախը Հայաստան է եւ՝ վերջ», այդ պահին երեւի նա ի վիճակի չէր հասկանալու, որ իր այդ հայտարարությամբ թշնամու առաջ կանաչ լույս է վառում պատերազմ հրահրելու համար, ինչը եւ շատ չանցած տեղի ունեցավ։ Մեր դիվանագիտությունն իր գոյության ողջ ընթացքում որեւէ մակարդակում տգիտության նման աստիճանի արտահայտություն երբեք իրեն թույլ չի տվել։ Եւ բնական էր, որ ընդամենը մի քանի օրերի ընթացքում բոլոր հասանելի միջազգային ամբիոնները թշնամին հեղեղեց Հայաստանի առաջին դեմքի կողմից արտաբերած Ադրբեջանի նկատմամբ բացահայտ հողային պահանջ ներկայացնելու մասին հայտարարություններով, ինչը լիգիտիմ հիմք էր ստեղծում թշնամու կողմից պատերազմ նախաձեռնելու համար։
Ադրբեջանական դիվանագիտությունը, միջազգային նորմերը վկայակոչելով, փաստարկված հիմնավորում էր, որ Հայաստանի պայքարը ոչ թե Արցախի ինքնորոշումը պաշտպանելու համար է, ինչը տարիներ շարունակ Մինսկի խմբի միջնորդությամբ պնդում է, այլ Հայաստանն ուղղակի Ադրբեջանի նկատմամբ ունի հողային պահանջ՝ վկայակոչելով Հայաստանի առաջին դեմքի կողմից հրապարակային հայտարարությունը։ Իսկ միջազգային օրենսդրությամբ չկա որեւէ նորմ, որը արգելի ինքնիշխան պետությանը ցանկացած ձեւով տեր կանգնելու իր տարածքային ամբողջականությանը։
Իր հերթին ԱԺ նախագահ կոչվածն էլ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացահայտ արդարացրեց թշնամու կողմից պատերազմի հրահրումն ու Արցախի էթնոզտումը, պայմանավորելով այն ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերով, ինչը նույնպես դիվանագիտական տգիտության ու անտեղյակության հետեւանք է։ Այդ բանաձեւերը չեն իրականացվել ոչ թե Հայաստանի, այլ ադրբեջանական կողմի պատճառով, ինչի մասին Մինսկի խմբի զեկույցը ՄԱԿ ԱԽ ժամանակին ընդունել է ի գիտություն։
Մեր այսօրվա սրընթաց գահավիժող իրականության գլխավոր պատճառն այն է, որ մեր պետությունը ներկայացնող այս երկու բարձրաստիճան պաշտոնյաների իշխանատենչության, չտեսության ու տգիտության պատճառով հայ ժողովուրդը ապրում է թերեւս իր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։
Եւ այն կշարունակվի, քանի դեռ սրանք են ներկայացնում մեր պետությունը»։