կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 16:54
Քաղաքական

Ես, այո՛, ամաչում եմ, որ նոյեմբերի 9-ից հետո ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է․ Գեղամ Նազարյան

Այնպես չէ, որ մի կողմ ենք քաշվելու, մենք 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի անդամներ ենք և ունենք հնարավորություն ծանոթանալու և՛ ձայնագրություններին, և՛ տեսաձայնագրություններին։ Ես  ամենաշատն եմ ուզում, որ բոլոր հանգամանքները պարզվեն, և հանրությանն էլ հասու դառնա  ճշմարտությունը։ Այս մասին Ազգային ժողովում ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Ես այստեղ ոչ թե ներկայացնում եմ պատերազմում զոհված զինվորների ծնողններին, այլ այդ ծնողներն եմ, ես պետք է նրանց շահերը այստեղ ներկայացնեմ։ Իսկ այս վարչախմբի ստեղծած ուղղությունը այլ է, նրանց նպատակը, ցավոք, ակնհայտ է, որ խնդիր են դրել մեղավոր նշանակելու»,- ասաց նա։