| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը երեխայի է սպասում:
Տեղեկացնենք, որ նա երկար տարիներ ամուսնացած է, բայց նոր պետք է ծնվի նրա առաջնեկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Արփինե Սարգսյանին համակարգում սկսել են խնայել, շատ չբարկացնել, քանի որ այնպիսի վիճակում է, որ պետք է ոչ միայն նախարարի, այլեւ նրա ծնվելիք բալիկի առողջության մասին մտածել: Եվ սա բավականին արտասովոր վիճակ է համակարգի համար: Բավական չէ, որ կին է ղեկավարում ուժային կառույցը, որը անսովոր էր համակարգի համար, հիմա էլ մայրիկ է դառնում, պետք է խնայել նրան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ մայրական արձակուրդով պայմանավորված՝ ամիսներ անց Արփինե Սարգսյանը չի հաճախելու աշխատանքի: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է Արփինե Սարգսյանին փոխարինող փնտրի»։