Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտոնաթող նախագահ Դոնալդ Թրամփի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ամերիկյան ներկայիս վարչակազմի մի շարք այլ աշխատակիցների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին. ասվում է գերատեսչության հայտարարությունում:
«Պատժամիջոցներ են կիրառվում Թրամփի, Պոմպեոյի, Պենտագոնի նախկին ղեկավար Մարկ Էսփերի, պաշտպանության նախարար Քրիստոֆեր Միլերի, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի, ԿՀՎ տնօրեն Ջինա Հասպելի, ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի, Իրանի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի, Իրանի և Վենեսուելայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսի և Արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակից Անդրեա Գացկիի նկատմամբ»,- նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը: