Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.31 |
EUR | ⚊ | € 412.82 |
RUB | ⚊ | ₽ 4.4703 |
GBP | ⚊ | £ 498.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Անցյալ տարվա սեպտեմբերին Աշխաբադում Թուրքիայի դեսպան Ահմեթ Դեմիրոկը հայտնել էր՝ իր երկիրը ծրագրում է 20 տարվա ընթացքում Թուրքմենստանից 300 մլրդ խմ գազ ստանալ իր եւ եվրոպական շուկա արտահանման համար: Առաջին փուլում նախատեսվում է Թուրքմենստանից 2 մլրդ խմ բնական գազի մատակարարում սվոպ մեթոդով, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ 15 մլրդ խմ գազի մատակարարում Կասպից ծովով անցնող գազատարով 20 տարվա ընթացքում՝ 300 մլրդ խմ ընդհնուր ծավալով։
Ավելի վաղ՝ 2024ի հոկտեմբերին, Թուրքմենստանը հայտարարել էր Ռուսաստան գազի մատակարարումների դադարեցման մասին։ «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահը հայտնել է՝ 2019 թ-ին ստորագրված հնգամյա պայմանագիրն ավարտվել է 2024ի հունիսի 30-ին, եւ կողմերը չեն երկարաձգել այն։ Թուրքմենական կողմը դա բացատրել է արտահանումը դիվերսիֆիկացնելու, դրա ծավալն ու գինը մեծացնելու ցանկությամբ։ «Հունիսի 30-ին ... պայմանագրում նախատեսված էր գների վերանայում այդ ժամանակահատվածի համար.Եթե կողմերը համաձայնում են գնի շուրջ, ապա հնարավոր էր երկարաձգում։ Մենք բանակցություններ ենք վարել եւ առեւտրային մասի վերաբերյալ ընդհանուր պատկերացում չենք գտել», - հոկտեմբերի 25-ին հայտնել է նա ՏԱՍՍ-ին։
Հիշեցնենք՝ Թուրքմենստանը բնական գազի ապացուցված պաշարներով աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը (համաշխարհային ծավալների 9,5% – ը), տասներորդը՝ «երկնագույն վառելիքի» ընթացիկ արդյունահանմամբ (համաշխարհային ծավալների 4,5% - ը), սակայն շատ հազվադեպ է հիշատակվում գազ արդյունահանող առաջատար տերությունների ցանկում։ Շատ առումներով այս հանգամանքը հետեւանք է անդրկասպյան երկրի աշխարհագրական դիրքի, որը բաց օվկիանոսներ մուտք չունի, բայց նաեւ թուրքմենական իշխանությունների երկարատեւ քաղաքական կուրսի։ Միջինասիական այս երկրի ռեսուրսային հարստության մասին տեղեկութուններ կային նույնիսկ խորհրդային շրջանում, սակայն Թուրքմենստանի՝ եվրասիական տարածքի էներգետիկ առաջնորդներ դուրս գալուն առավելապես խանգարեց նրա քաղաքականության մեկուսիչ կուրսը, որը սահմանակցում էր ավտարկիային։
Գալկինիշը՝ Մարիի վելայաթի նավթագազային գոտին, ներառում է մի շարք հանքավայրեր մոտ երկու հազար քառակուսի կիլոմետր տարածքում։ Կենտրոնում գտնվում է Հարավային Յոլոտենի հանքավայրը, որի շուրջը Մինարա, Օսման, Յաշլար եւ Գազանլի հանքավայրերն են։ Ընդհանուր արդյունահանվող պաշարների վերաբերյալ տեղեկատվությունը դեռ տատանվում է՝ ոչ փոքր չափով թուրքմենական իշխնությունների կողմից տեղեկատվության անթափանց տրամադրման պատճառով: Պահպանողական գնահատականները ենթադրում են՝ այստեղ կա 14 տրիլիոն խորանարդ մետր, մինչդեռ Թուրքմենստանի նավթի եւ գազի այժմ լուծարված նախարարությունը հայտարարում էր 27,4 տրիլիոն խորանարդ մետր գազի մասին: Հետաքրքիր է, որ եվրոպական կամ ամերիկյան ընկերությունները ներգրավված չեն եղել հանքավայրի շահագործման մեջ. գազավերամշակման կայանների, ստորգետնյա սարքավորումների եւ այլ անհրաժեշտ տարրերի կառուցման կապալառուներ են դարձել ԱՄԷ – ի (Petrofac), Չինաստանի (CNPC) եւ Հարավային Կորեայի Հանրապետության (LG, Hyundai Engineering) ընկերությունները։
Թուրքմենստանում գազի արդյունահանման ճշգրիտ ցուցանիշները բացակայում են։ 2015ի թվերը տատանվում են 72,4-80,1 մլրդ խմ միջակայքում, եւ սպասվում է, որ 2016ին կարձանագրվեր 7-8% աճ: Սա արդյունահանման աննախադեպ մակարդակ Թուրքմենստանի ժամանակակից պատմության մեջ, քանի որ նույնիսկ նախաճգնաժամային շրջանում ցուցանիշները գտնվում էին 65-70 մլրդ խմ միջակայքում։ Թուրքմենական գազի շուրջ 50 մլրդ խմ – ն ուղղվում է արտահանմանը, որից 60% – ը՝ մոտ 30 մլրդ խմ-ն՝ Չինաստան։ Թուրքմենստանի վերակողմնորշումը Ռուսաստանից Չինաստան ամրապնդվեց «Կենտրոնական Ասիա-Չինաստան» գազատարի կառուցամմբ, որի առաջին գիծը շահագործման հանձնվեց 2009-ի դեկտեմբերին: Երկու կողմերի պայմանագրի համաձայն՝ Թուրքմենստանը հնարավորություն ունի Չինաստան մատակարարել տարեկան մինչեւ 65 միլիարդ խորանարդ մետր: Այնուամենայնիվ, Չինաստանում գազի պահանջարկի կասեցման ֆոնին կասկածելի է, որ Պեկինը կխնդրի նշված ամբողջ ծավալը։ Չինական ուղղության հաշվին Աշխաբադը կկարողանա ամբողջությամբ փոխհատուցել ռուսական բացակայող ծավալները, սակայն կրկին կհայտնվի մեկ գործընկերից կախման մեջ։ Արեւմտյան ընկերւթյւոնների նկատմամբ թուրքմենական իշխանությունների խիստ զգուշավոր վերաբերմունքը կարող է բացատրվել այն բանով, որ հանրապետությամբ, սըտ Ռուսաստանի գլխավոր շտաբի վերլուծաբանների, Աֆղանստանից թմրանյութերի տեղափոխման հիմնական երթուղին է ընթանում: Աշխաբադի իշխանութույնները թույլ չեն տալիս ՄԱԿ-ի փորձագետներին մուտք գործել երկիր, սիկ այդ պատճառով Թուրքմենստանի տարածքով թմրանյութերի շրջանառության չափերի մասին պաշտոնական տվյալներ չկան։ Թուրքմենական իշխանությունների ցանկությունը թաքցնել ոչ միայն թմրանյութերի շրջանառության ծավալները, այլեւ գազի արդյունահանման տվյալները արեւմտյան վերլուծաբաններից, բացատրում է Արեւմտյան արդյունաբերական ընկերություններին գազի հսկա հանքավայրի մշակման համար հրավիրելու դժկամությունը:
Վերջին տարիներին համաշխարհային նարկոթրաֆիկի կուրացիան ԿՀՎ – ից անցել է բրիտանական հատուկ ծառայություններին՝ MI-6 արտաքին հետախուզությանը եւ DI ռազմական հետախուզությանը։
Կարելի է ենթադրել՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի բարեկամական եւ նույնիսկ դաշնակցային հարաբերությունները MI-6-ի ղեկավար, «մեծ թուրան» նախագծի հեղինակ Ռիչարդ Մուրի հետ օգնեցին պայմանավորվածություններ ձեռք բերել թուրքական եւ թուրքմենական իշխանությունների միջեւ եւ գործարկել Թուրքմենստանից Թուրքիա գազի տարանցման նախագիծը:
Իրանի տարածքով գազի տարանցման երթուղու ընտրությունը, այլ ոչ թե Կասպից ծովով, բացատրվում է կասպիական ջրատարածքի բարձր սեյսմիկության պատճառով ծովի հատակով անցկացված խողովակաշարի ոչնչացման սպառնալիքով եւ տանկերներով Կասպից ծովով գազի փոխադրման անշահավետությամբ:
Էներգետիկ շուկայի կարգավորման վարչության վերջին տարեկան զեկույցի համաձայն՝ 2023 թ-ին Թուրքիան ներմուծել է 50,48 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Ռուսաստանը Թուրքիայի խոշորագույն մատակարարն է, որին բաժին է ընկնում Անկարայի կողմից ներկրվող բնական գազի 42,27 տոկոսը: Դրան հաջորդում են Ադրբեջանը՝ 20,32 տոկոսով, Ալժիրը՝ 11,86 տոկոսով, Իրանը՝ 10,71 տոկոսով եւ Միացյալ Նահանգները՝ 7,95 տոկոսով: Էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման ռազմավարոթյունը համապատասխանում է Թուրքիայի՝ որպես Եվրոպա գազի վերաարտահանող ավելի կարեւոր դեր խաղալու ձգտմանը, ինչի մասին հայտարարել է էներգետիկ գերատեսչության ղեկավարը պատմել է 2024ի սեպտեմբերին թուրքկան հեռուստատեսութանյը տված հարցազրույցում։ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից երկու ամիս անց Թուրքիան սկսել է գազ մատակարարել հարեւան Բուլղարիային, որը Մոսկվայի դեմ Բրյուսելի պատժամիջոցների պատճառով բախվել է ռուսական գազի մատկարարումների կրճատմանը: Հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմի պատճառով Եվրոպայի մեծ մասի եւ Ռուսաստանի միջեւ լարված հարաբերությունները՝ Թուրքիան փորձում է դիվերսիֆիկացնել գազի ներկրումը, եւ Թուրքմենստանի դերն այստեղ դժվար է գերագնահատել։
Թուրքմենական գազի՝ Թուրքիա, իսկ հետո՝ Եվրոպա մատակարարման նախագծին Իրանի միացումը կարող է կապված լինել Թեհրանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունների հետ, որտեղ ավիավթարի հետեւանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի զոհվելուց հետո որոշակի շարժում է նկատվում դեպի արեւմտյան աշխարհաքաղաքական վեկտոր:
Թուրքմենական գազի հայտարարված մուտքը Թուրքիա եւ Եվրոպա կհանգեցնի Կենտրոնական Ասիայի երկրների էլ ավելի հեռացմանը Ռուսաստանից, ինչը բավական ուշադիր հայացք է պահանջում առկա արտաքին քաղաքական հայեցակարգերին։
Վլադիմիր Պրոխվատիլով
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի