Փոխարժեքներ
08 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.76 |
EUR | ⚊ | € 411.8 |
RUB | ⚊ | ₽ 4.0996 |
GBP | ⚊ | £ 493.89 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ռազմական դաշինքի ձևավորում չի նախատեսում։ Փաստաթուղթն ուղղված է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտների, այդ թվում՝ պաշտպանական համագործակցության զարգացմանը։ Այդ մասին Իրանի հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Այն համալիր, համապարփակ համաձայնագիր է: Ընդգրկում է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, հատուկ ուշադրություն է հատկացվել տնտեսությանը և առևտրին... Համաձայնագիրը ներառում է համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտում, սակայն ռազմական դաշինքի ստեղծման նպատակ չի հետապնդում»,- ասել է իրանցի դիվանագետը։
Նրա խոսքով՝ համաձայնագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և որևէ կերպ չի սահմանափակում Ռուսաստանին ու Իրանին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին բանակցություններից հետո Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կստորագրեն։ Ինչպես հայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, համաձայնագիրը, ի թիվս այլ բաների, ուղղված է Ռուսաստանի և Իրանի հնարավորությունների ուժեղացմանը պաշտպանունակությունն ավելի լավ ապահովելու համար։