կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-10 20:50
Հասարակություն

Կոմանդոսի կոչը` աշխարհասփյուռ հայ գեներալներին ու ռազմական փորձագետներին

Կոմանդոսի կոչը` աշխարհասփյուռ հայ գեներալներին ու ռազմական փորձագետներին

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը այսօր  Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարություն-կոչ է հրապարակել` ուղղված աշխարհի բոլոր հայազգի գեներալներին ու ռազմական փորձագետներին

«Հարգելի աշխարհասփյուռ հայության գեներալներ եւ ռազմական փորձագետներ,

Այսօր հայության առջեւ ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց եւ շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետեւ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ եւ նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին եւ զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչեւ սմերչներ, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին՝ հայ զինվորը դիմագրավեց եւ հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Շատերը իրենց կյանքը նվիրաբերեցին հայոց աշխարհը կանգուն պահելու սուրբ գործին:

Եվ հիմա, կորստի, ափսոսանքի ու ոգեւորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլեւս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել եւս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական:

Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալների եւ ռազմական փորձագետներին՝ հավաքվել Երեւանում՝ հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները եւ համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով:

Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»: