Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաագայի միջազգային քրեական դատարանն այսօր վճիռ է կայացրել երեք խորվաթ գեներալների գործով, որոնք մեղադրվում են սերբերի դեմ իրականացված հանցագործությունների մեջ. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Գեներալ Անտե Գոտովինային, որը համարվում է թիվ մեկ հանցագործը, դատարանը դատապարտել է 24 տարվա ազատազրկման, Մլադեն Մարկաչին` 18 տարվա, իսկ Իվան Չերմակին արդարացրել է:
Գոտովինան եւ Մարկաչը մեղավոր են ճանաչվել Խորվաթիայի տարածքում Սերբսկայա Կրաինա ինքնահռչակված հանրապետության սերբ բնակչության նկատմամբ 1995 թվականին իրականացրած զինվորական հանցագործությունների մեջ: Դրանց արդյունքում զոհվել է մոտ 5 հազար մարդ, այդ սերբական անկլավի մոտ 90 հազար բնակիչ տեղահանվել է, տասնյակ հազարավորները դարձել են փախստական:
Ի դեպ, ի տարբերություն Չերմակի եւ Մարկաչի, Գոտովինան ոչ միայն կամավոր չէր հանձնվել արդարադատությանը, այլեւ 4 տարի թաքնվում էր Կանարյան կղզիներում:
Երեք գեներալների դեմ դատավարությունը սկսվել էր 2008 թվականի մարտին: Այս ընթացքում հարցաքննվել է 145 վկա, ներկայացվել է մոտ 5 հազար իրեղեն ապացույց: