կարևոր
241 դիտում, 5 ժամ առաջ - 2024-12-23 15:47
Աշխարհ

Թուրքական դրոնային դիվանագիտության գաղտնիքները

Թուրքական դրոնային դիվանագիտության գաղտնիքները
«Ասում ենք՝ Թուրքիա, նկատի ունենք բայրաքթար, ասում ենք բայրաքթար, նկատի ունենք Թուրքիա»։ Հայտնի է՝ 2022 թ-ի հատուկ ռազմական գործողություններից մի քանի շաբաթ հետո, փետրվարին իր ռազմական գործողոթունների մեկնարկից մի քանի շաբաթ անց կիրառվել են մի շարք նորագույն սպառազինություններ եւ ռազմական տեխնիկա։ Այսպես, միաձայն ճանաչում է ստացել Bayraktar TB-2 մարտավարական անօդաչուն։ Արտադրված է թուրքիայում եւ լայնորեն օգտագործվում է Ուկրաինայի կողմից, այս էժան անօդաչու թռչող սարքը դարձել է ուկրաինական փոփ մշակույթի դրոշ, որի պատվին գրվել են մի քանի հայրենսիրական երգեր: Պատերազմի առաջին շաբաթներին դրա արդյունավետությւնը փաստագրված է (հետագա շրջանում՝ արդեն ոչ), բայց հետաքրքիր է նայել ոչ այնքան մարտում դրա արդյունավետության աստիճանին, որքան զլմ-երում դրա լուսաբանմանը, եւ դրանից ինչ հետեւություններ կարելի է անել Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարության վերաբերյալ։

Դրա համար վերադառնանք 21-րդ դարի սկզբին, այն ժամանակաշրջանում, երբ էրդողանական Թուրքան բռնեց Օսմանյան կայսրության վերածննդի ուղին։ 2002 թ-ին Էրդողանի գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցությն իշխանության գալուց անմիջապես հետո նոր իշխանությունները հայտարարեցին Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի միջեւ կապող օղակի դերն ամբողջությամբ ստանձնելու ձգտման մասին: Աստիճանաբար դա իրականություն դարձավ այն ժամանակվա արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի մշակած դոկտրինի շնորհիվ։ Թուրքիան իրեն համարում է անկախ տերություն, որը պատասխանատու է մահմեդական ժողովուրդներին մեկ համայնքի շրջանակներում միավորելու համար։ Պետք է խոստովանել՝ տասը տարվա ընթացքում թուրքական բիզնեսի եւ պետության տանդեմն ապացուցել է իր արդյունավետությունը Դավութօղլուի դոկտրինի իրականացման գործում։ Այս կամ այն երկրի հետ համագործակցության յուրաքանչյուր խոշոր նախագիծ աջակցում եւ առաջ էր տանում թուրքական պետությունը։ Աշխարհառազմավարական մտածողությունը, որը հիմնված է ընդհանուր կրոնի վրա այն տարածաշրջաններում, որտեղ Թուրքիան ձգտում է հաստատվել որպես խոշոր դերակատար, բախվել է արաբական գարնան դաժան իրականությանը2011 թ-ին Թուրքիայի ազդեցության գոտին լրջորն ապակայունացվեց մի շարք գունավոր հեղափոխություններով, որոնցում էթնիկ եւ քաղաքական մրցակցությունը գերակշռում էր ենթադրյալ իսլամական եղբայրությունը: Դրանից հետո ակնհայտ դարձավ՝»զրո խնդիր հարեւանների հետ» հայեցակարգի հիման վրա համագործակցության քաղաքականությունն իրեն սպառել է։ Այդ պահից Ակ-Սարայում աստիճանաբար շրջվում են դեպի ռազմկան եւ տնտեսական ինտերվենցիոնիզմը, որը դարձավ նրա ազդեցության քաղաքականության հիմքը: 2016 թ-ից ի վեր ողջ խաղաղասեր մարդկության բարի բարեկամ Էրդողանը անհետանում է՝ գցելով գառան կեղծ քիվը եւ մերկացնելով գայլի գիշատիչ դեմքը։ Թուրքիան որոշել է իր առաջնային ազդեցության գոտին, որում գտնվում են Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների մեծ մասը, ինչպես նաեւ MENA (Middle East & North Africa) գոտու որոշ երկրներ նախկին Օսմանյան կայսրության սահմնների մոտ պարագծով եւ հեռավոր ծայրամասերով: Միեւնույն ժամանակ, թուրքերը շատ մեթոդականորեն համագործակցում են այն գործոնների հետ, որոնք կարող են օգնել նրանց իրականացնել իրենց շահերն այս մակրոտարածաշրջանում: Ուշադրություն չդարձնելով քաղաքական ռեժիմի բնույթին կամ այս կամ այն երկրում տիրող իրավիճակին՝ Թուրքիան համագործակցություն է հաստատում ռազմական, առեւտրային եւ մշակութային ոլորտներում։

Թուրքական դրոնները եւ հատկապես բայրակտար TB-2-ը դարձել են Թուրքիայի առանցքային գործիքներից մեկը իր տարածաշրջանային դիրքերի կայուն հաստատման համր: Այս ռազմավարական շրջադարձային պահը իրականացավ 2019 թ-ին, երբ Թուրքիան միջամտեց Լիբիայի քաղաքացիական պատերազմին: Օգտագործելով այս հակամարտությունը որպես իսկական «բաց երկնքի տակ լաբորատորիա»՝ իր նոր աշխարհառազմվարական մոտեցումն ու զենքը ստուգելու համար, Թուրքիան ցույց տվեց, թե ինչ տեղ է մտադիր հատկացնել դրոններին իր ծավալապաշտական ռազմավարության մեջ:Բարձր դռան ժառանգների ռազմական ռեսուրսները զգալիորեն գերազանցում էին Տրիպոլիում նրա իրավիճակային դաշնակից կառավարության ղեկավար Ֆաիզ Ալ-Սարաջի ռեսուրսները, ասկայն Էրդողանը Լիբիա չմտցրեց իր ցամաքային զորակազմը։ Նա ընտրություն է կատարել երկրում ՏԲ-2 անօդաչու թռչող սարքերի պարկի ստեղծման եւ տեղակայման օգտին։ Մարտական գործողոթյուններում ռազմավարական առավելություն տալուց բացի, այս որոշումը խորհրդանշական նշանակություն ուներ, քանի որ օդային գերակայությունը սովորաբար ինքնիշխան եւ հզոր պետության հատկանիշ է: Այսպիսով, այս առաջին հաջողությունը թույլ տվեց Թուրքիային սկսել լայնածավալ տեղեկատվական հարձակում՝ ձգտելով ապացուցել ոչ միայն իր պաշտպանական արդյունաբերության որակը, այլեւ իր սահմաններից դուրս ռազմական ուժը արդյունավետորեն նախագծելու ունակությունը:

Այս ռազմավարությունը կրկնվել է 2020 թ-ի աշնանը՝ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի, ինչպես նաեւ Ուկրաինայի հակամարտության ժամանակ։ Ձեւաչափն ամեն անգամ գրեթե անփոփոխ է մնացել՝ տարածքում թուրքկան անօդաչու թռչող սարքերի տեղակայումը, որոնք երբեմն կառավարվում են անմիջապես թուրք զինվորների կողմից, բայց միշտ կատարում են տեղի բանակի կողմից առաջադրված խնդիրները։ Նման մասնակցությունը զուգորդվում լավ գործառնական արդյունքների թույլ է տվել Թուրքիային, որպեսզի իր ազդեցության ռազմավարությունը լավ գովազդ. «Ասում ենք՝ Թուրքիա, նկատի ունենք բայրաքթար, ասում ենք բայրաքթար, նկատի ունենք Թուրքիա»։

Այս հաջողությունը ցույց է տալիս այն երկրների թիվը, որոնք 2019 թ-ից անօդաչու թռչող սարքեր են ձեռք բերել «պատրաստված է Թորքիայում» պիտակով: Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի (IFRI) տվյալներով՝ շուրջ քսան երկիր գնել է բայրակտար TB--2 կամ TAI Anka անօդաչու թռչող սարքեր: Թուրքկան անօդաչու թռչող սարքերը, մասնավորապես bayraktar TB-2-ը, կառուցված են արեւմտյան երկրների համար ստանդարտ գնման մոդելով.դրանց բաղդրիչները ոչ թե մշակվել եւ արտադրվել են անմիջապես Թուրքիայում, այլ գնվել են անհրաժեշտ տեխնոլոգիային տիրապետող երկրներից: R & D ծախսերի այս կրճատումը baykar-ին թույլ է տվել առաջարկել մարտավարական անօդաչու թռչող սարքի արդյունավետ մոդել՝ միեւնույն ժամանակ մնալով սովորական շուկայականից ցածր գներով: ТБ-2 2-ի հաջողությունը կարելի է բացատրել նաեւ Թուրքիայի ընդլայնված եւ նպատակային արտահանման քաղաքակնությամբ, որը համաձայն է վաճառել իր սարքավորումները երկրներին՝ անկախ նրանց ներքին եւ (կամ) արտաքին քաղաքականությունից: Թուրքկան դրոններին հերթի են կանգնել այն երկրները, որոնք չունեն ռազմաօդային ուժեր։ Վաճառքի այս ռազմավարությունը թույլ է տվել Թուրքիային հաստատվել որպես զարգցող երկրների առանցքային ռազմական մատակարար, որոնց երկար ժամանակ անտեսում էին Արեւմտյան սարքավորումների խոշոր արտադրողները։ Երեւույթն այնպիսին է, որ այսօր կարելի է խոսել աֆրիկյան մայրցամաքում եւ Կենտրոնական Ասիայում դրոնների համատարած նորաձեւության մասին, նըդ որում՝ յուրաքանչյուր նոր գնորդ ընտրում է Թուրքիան։

Օգտագործելով արեւմտյան երկրների աստիճանական դուրսբերումը Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքի գոտուց ռազմական տեխնիկայի վաճառքը, որը նախկինում նախտեսված էր առավել հզոր բանակների համար, թույլ է տալիս Թուրքիային համակարգված հիմքեր դնել երկրում ավելի լայն ներկայության համարԴրոնների վաճառքին շատ հաճախ հաջորդում են դեսպանատների բացումը, մզկիթների, մշակութային կենտրնների կառուցումը, ավիաընկերությունների բացումը։ Այսպիսով, Էրդողանը դրոնները վերածել է ոչ միայն «կոշտ ուժի» գործիքների, այլ «փափուկ ուժի» ինքնուրույն գործիքների, որոնք անմիջականորեն ծառայում են թուրքական ազդեցության ռազմավարությանը:

Եզրափակելով՝ հարկ է նշել, որ Թուրքիայի կողմից իր ռազմական եւ արդյունաբերական ներուժի շուրջ սկսված տեղեկատվական հարձակումը, կարծես, հասնում է իր նպատակների մեծ մասին: Էրդողանի ռեժիմի մասնակցությունը մեդիա-խթանվող հակամարտություններին թույլ տվեց նրան ամբողջ աշխարհին ցույց տալ իր ռազմական հնարավորությունների աճը եւ իր ազդեցության տարածքն ընդլայնելու ձգտումը՝ տարածաշրջանային տերության կարգավիճակից դուրս գալու համար։ Լինի դա Կենտրոնական Ասիայում, թե Աֆրիկայում, որտեղ Արեւմուտքի առաջատար տերությունները հետզհետե նահանջում են, Թուրքիան հաստատում է իր ներկայոշւթյունն ու առաջ շարժվում այդ տարածքներ՝ վաճառելով մեծ քանակությամբ էժան զենք:Բացի աշխարհաքաղաքական հետեւանքներից, անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել արդյունաբերական ասպեկտը, քանի որ Թուրքիան այժմ դիրքավորվում է որպես աշխարհում մարտավարական անօդաչու թռչող սարքերի առաջատար մատակարարներից մեկը: Այնուամենայնիվ, եթե թվում է, թե թուրքկան պաշտպանական արդյունաբերության այս հատվածը տրամադրված է որոշակի ապագա զարգացման, ապա անխուսափելիորեն հարց է առաջանում իրական թուրքական ռազմական ինքնիշխանության մասին, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի արտադրւթյան մեջ:

Այսպես, 2020 թ-ի հոկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմին Թուրքիայի մասնակցությունից հետո, Կանադան դադարեցրել է ТБ-2 անօդաչու թռչող սարքերում օգտագործվող շարժիչների արտահանումը, ինչն էապես սահմանափակել է թուրքական դրոնարտդրությունը։ Իհարկե, Էրդողանը գտել է այլընտրանքային մատակարարներ, բայց ակնհայտ է՝ Թուրքիան դեռ լուրջ աշխատանք ունի իրական ինքնիշխանութայն հասնելու համար իր արտաքին քաղաքական ազդեցության հիմնական գործիքներից մեկի արտադրությնյ մեջ: Սա բարդ եւ, հնարավոր է, անհնարին խնդիր է, քանի որ ոչ մի երկրի չի հաջողվել լիովին հասնել առաջադեմ սպառազինությունների արտադրության մեջ ներմուծման ամբողջական փոխարինմանը։

Ակնհայտ է՝ այս հանգամանքը լրջորեն սահմանափակում է ինքնավստահ «սուլթանի» երեւակայությունները Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու այն սահմաններում, որոնք մոտ են նրա բարգավաճման դարաշրջանին՝ հզորության գագաթնակետին։

 

Վլադիմիր Պրոխվատիլով

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի