|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Սիրիայի զինված ուժերը վերատեղակայումներ են իրականացրել Սուվեյդա և Դերյա քաղաքներից` այդ ուղղություններով պաշտպանության ամուր գիծ ստեղծելով։ Այս մասին հայտնում է SANA-ն` հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը, փոխանցում է РИА Новости-ն։
«Դերյայում և Սուվեյդայում տեղակայված մեր ուժերը վերատեղակայվել են այն բանից հետո, երբ ահաբեկիչները հարձակվել են ավելի հեռու տեղակայված ռազմական անցակետերի վրա` նպատակ ունենալով շեղել մեր ուժերը, որոնք սկսել էին վերականգնել վերահսկողությունը Հոմս և Համա նահանգներում»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Սիրիայում ահաբեկիչները Համա քաղաքը գրավելուց հետո գտնվում են երկրի 3-րդ ամենամեծ քաղաքից՝ Հոմսից, ընդամենը 5 կմ հեռավորության վրա։