|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ առավոտյան ականանետային հարձակում է գրանցվել սիրիական Ռաքքա նահանգում՝ Թուրքիայի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքից: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը:
Կենտրոնի աջակցությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռաքքա նահանգի Ալ Մուալակ, Ջեբել, Սեյդա քաղաքներ բնակիչների՝ տուն վերադառնալու մասին: «Միևնույն ժամանակ, այսօր` առավոտյան 11:41-ին, Ալ Մուալակ բնակավայրի տարածքում արձանագրվել է ականանետային հարձակում Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքից»,- հայտնել է Կարպովը:
Փոխծովակալի խոսքով` կեսօրին «քաղաքացիական անձանց շարասյունը, որը շարժվում էր դեպի Սեյդա բնակավայր, կանգնեցվել է մեծ տրամաչափի գնդացրի նախազգուշական կրակից՝ արձակված պրոթուրքական կազմավորումների դիրքերի կողմից:
Կարպովը հավելել է, որ ռուսական կենտրոնը կոչ է անում թուրքական զորքերի հրամանատարությանը, որը վերահսկողություն է իրականացնում Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքների վրա, ապահովել խաղաղ բնակիչների կամավոր և անկաշկանդ` իրենց տներ վերադարձի հնարավորությունն ու անվտանգությունը: