Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Ադրբեջանը և Հայաստանը երկկողմ ուղիղ երկխոսության միջոցով ավարտել են սահմանների մի մասի դելիմիտացիան և դեմարկացիան: Վերջերս ուժի մեջ մտած սահմանագծման համապատասխան հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթը կապահովի սահմանազատման աշխատանքների հերթական փուլերի իրականացումը։ Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում։
Բայրամովի խոսքով՝ էական առաջընթաց է գրանցվել նաև մեկ այլ ուղղությամբ՝ երկկողմ համաձայնագրի նախագծի տեքստի վրա աշխատանքում։ Այդ երկրի ԱԳ նախարարը ասել է, թե կարգավորման ճանապարհին դեռևս մնում են չլուծված խնդիրներ՝ կրկին հիշատակելով ՀՀ Սահմանադրությունը, որով, ըստ Ադրբեջանի, Հայաստանը, իբր, «տարածքայի պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի դեմ»․
«Դրա ավարտը կախված է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու իր հայտարարած պարտավորության իրական կատարումից՝ վերացնելով տարածքային պահանջները, որոնք դեռեւս ամրագրված են նրա Սահմանադրությամբ եւ այլ օրենսդրական ակտերում։ Խաղաղությունն ու բարիդրացիական հարաբերությունները չեն կարող կայուն և անշրջելի լինել, եթե Հայաստանի Սահմանադրության մեջ կասկածի տակ դրվի Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը, իսկ երկկողմ համաձայնագրի իրականացումը կախված լինի Հայաստանի ներքին իրավական կամ քաղաքական սցենարներից: Այս պատասխանատու պահին, երբ Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեցան շրջելու առճակատման էջը և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին»,- ասել է Բայրամովը՝ նշելով, թե Ադրբեջանը քաղաքական կամք և պատասխանատվություն է ակնկալում Հայաստանի կողմից: