|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր «Սիսական» ջոկատի հրամանատար, ապօրինի անազատության մեջ գտնվող Աշոտ Մինասյանի ծննդյան օրն է:
Թե ինչ անարդարությունների շղթայով է անցնում Աշոտ Մինասյանը, շատերը գիտեն:
Հայրենիքին իրական ծառայություն մատուցած մարդն այսօր բանտում է բացառապես իշխանությանը քաղաքական առումով հակադրվելու, իր հայրենիքի կորստի հետ չհամակերպվելու և իր նահատակ ընկերների առաքելությունը շարունակելու համար:
Հրամանատար ջան, ծնունդդ շնորհավոր: Քեզ առաջնային առողջություն եմ մաղթում:
Հատկապես այս օրերին քո նման նվիրյալների խոսքի և ներկայության կարիքը շատ է զգացվում, հուսով եմ, որ շուտով քեզ ազատության մեջ կտեսնենք»,- գրել է նա։